Քաղաքական

ՀՀ եւ Արցախի ԱԳ նախարարները քննարկել են 1994-95 թթ. զինադադարի ամրապնդման հարցերը

Մայիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև համագործակցության հարցերին։

Կարդացեք նաև

Back to top button