Միջազգային

Բաքվում պղծել են Հեյդար Ալիևի հուշարձանը

Մայիսի 10-ին Հեյդար Ալիևի 93-ամյակն է: «ժամականակից, անկախ Ադրբեջանի հիմնադիր և ճարտարապետ, կարկառուն պետական գործիչ, ադրբեջանական ժողովրդի հանճարեղ զավակ, համազգային առաջնորդ և ազգի փրկիչ Հեյդար Ալիև»: Ադրբեջանական լրատվամիջոնցներն այսպես են ավետել ավագ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ՝ կրտսեր Ալիևի կողմից նրա գերեզմանին ծաղկեպսակ դնելու մասին լուրը:

Սակայն Ադրբեջանում նման ձևակերպումների հետ համամիտ են ոչ բոլորը. երեկ երեկոյան՝ Ալիև ավագի ծննդյան օրվա կապակցությամբ՝ Բաքվի կենտրոնական՝ Հեյդար Ալիևի անվան զբոսայգում պղծել են մեծն առաջնորդի արձանը: 2004 թվականից սկսած` կրտսեր Ալիեւի նախաձեռնությամբ ամեն մայիսի 10-ին Ադրբեջանում տոնում են «համազգային առաջնորդ» Ալիեւի ավագի ծննդյան օրը, որը հայտարարվել է Ծաղկի տոն:

Ինչպես հաղորդում է  Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, անհայտ անձինք ադրբեջաներեն «Շնորհավորում ենք ծաղկի տոնի առթիվ» գրության մեջ փոխելով ընդամենը երկու տառ, նրան տվել են «Շնորհավորում ենք ստրուկների օրվա առթիվ» իմաստ: Առաջնորդի արձանի վտա տեղ են գտել նաև հայհոյանքներ:

Meydan TV-ին գրում է, որ Ադրբեջանում այլախոհներն ու ընդդիմությունը Հեյդար Ալիևի ծննդյան տոնի առիթով նշվող Ծաղկի օրն արդեն վերանվանել են՝ այն կոչելով Ստրուկների տոն: Ընդդիմադիր հեռուստաալիքը գրում է, որ այդ օրն Ադրբեջանը էկզոտիկ ծաղիկներ է գնում Հոլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից և Չինաստանից՝ ծախսելով մի քանի տասնյակ միլիոն դոլար, մինչդեռ Ադրբեջանում ժողովուրդը շարունակում է աղքատանալ, և իշխանությունների նման մոտեցումը ադրբեջանբական հասարակության մեջ միանշանակ չի ընկալվում:

Կարդացեք նաև

Back to top button