


Կարմիր, կապույտ ծիրանագույն դարչանգույն. գույների շարքը կարող ենք անվերջ թվարկել: Ամենավառ գույներով ու ինքնատիպ լուծումներով վերջնական պատկեր են ստանում «Ղարաբաղ Կարպետի» գորգերը: Սոնան Վարդենիս քաղաքից է, բայց ընտանիքի հետ միասին ապրում է Հադրութ քաղաքում: Ամուսինն էլ, ինչպես բոլոր արցախցի տղամարդիկ, գտնվում է առաջնագծում: Երկու տարի առաջ Հադրութում բացվեց է «Ղարաբաղ Կարպետ» ընկերության մասնաճյուղը: Սոնա բացման առաջին իսկ օրվանից աշխատում է այդ փոքրիկ ձեռնարկությունում:

Մասնաճյուղի պատասխանտու որակավորող Ջուլիետ Հովհաննիսյանն ասում է, որ ցանականում են վերարտադրել արցախյան հին գորգերը, որոնք իրենց տեսակի եւ բովանդակության մեջ բավականին արժեքավոր են և մրցունակ:

Այս ընկերությունում չկան վարպետներ ու աշակերտներ: Նրանք բոլորն էլ իրենց գործի վարպետն են: Իսկ նրանց կապում է ոչ միայն աշխատնքը, այլև նույն գաղափարը՝ ապրել ու շենացնել Արցախը:

Արդեն թեյի սեղանի շուրջ նրանց զրույցները միայն պատերազմի մասին են: Եվ ինչպես գործվող գորգերում է գերիշխում կարմիր գույնը, այնպես էլ նրանց զրույցներում կարմիր թելի նման գնում է այն միտքը, որ արցախցին ամուր կանգնած է ոտքերի վրա: Եթե սահմանը կյանքի գնով պաշտանում են զինվորներըն ու կամավորները, ապա մենք պետք է ամուր պահենք թիկունքը՝ ասում էին ընկերության աշխատակիցները:





