

«Ռադիոն, որպես լրատվամիջոց, ողջ աշխարհում այսօր էլ շարունակում է մնալ ամենավստահելի տեղեկատվության աղբյուրը: Ռադիոն ունի կարևոր առանձնահատկություն, որն ունկնդրին զերծ է պահում հոգեկան ցնցումներից»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ Սոցիոլոգիայի Ֆակուլտետ — Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Բրյուսովի անվան լեզվագիտական-հասարակագիտական համալսարանի տեղեկատվության և հանրային հաղորդակցման կենտրոնի ղեկավար, PR մասնագետ Նվարդ Մելքոնյանը: Նրա հետ զրույցում փորձել ենք հասկանալ ռադիոյի տեղն ու դերը ժամանակակից լրատավադաշտում, բացահայտել ռադիոյին ներկայացվող նոր պահանջները:
«30-ական թվականներին իր ազդեցությամբ ռադիոն թիվ մեկ լրատվամիջոցն էր: Ռադիոյի միջոցով ունկնդրի հետ շփումն արդյունավետ կառավարման կարևոր նախապայմաններից էր, ինչն անգամ իշխանության բերեց որոշակի ուժերի, բայց ռադիոյի լավագույն ժամանակները, կարծեք, անցել են, որովհետև ողջ աշխարհում տարեց տարի ռադիոլսարանը նվազման միտում է արձանագրում»,-ասում է ԵՊՀ դոցենտ, հանրային կապերի մասնագետ Նոնա Մելքոնյանը՝ վկայակոչելով իրականացված հետազոտությունների արդյունքները:
Համեստ լսարանով հանդերձ ռադիոն ողջ աշխարհում այսօր էլ շարունակում է մնալ ամենավստահելի տեղեկատվության աղբյուրը: Ռադիոն ունի կարևոր առանձնահատկություն, որն, ըստ Նոնա Մելքոնյանի, ունկնդրին զերծ է պահում ցնցումներից
Ինչ վերաբերում է հանրային ռադիոյին:
«Ռադիոյի հաղորդացանկն իր բազմազանությամբ ապշեցնում է: Հանրային ռադիոյի յուրաքանչյուր հաղորդաշար առանձնանում է իր յուրահատկությամբ, որով այսօր չի կարող հպարտանալ որևէ այլ լրատվամիջոց»,-ասում է զրուցակիցս՝ միաժամանակ նկատելով, որ ռադիոյի հաղորդումներն այսօր ավելի հասուն ունկնդրի համար են: Երիտասարդ լսարանի համար առավել թեթև հաղորդումների պահանջ կա, բայց ընդհանուր առամամբ, ինչպես միշտ՝ ռադիոն իր բարձրության վրա է:
Նոնա Մելքոնյանի խոսքով՝ լարային ցանցի բացակայությունը բերեց նրան, որ շատերը, ում համար ռադիոն պարզապաես տան անդամ էր, զրկվեցին այդ անդամից: Տեխնոլոգիական բազմաթիվ հնարքներն այսօր, իհարե, տալիս են հնարավորություն լսելու հանրային ռադիո, բայց, զրուցակցիս համոզմամբ, դա երբեք չի փոխարինի տան հարազատ անդամ դարձած, չպարտադրող լրատվամիջոցին, ինչպիսին տասնամյակներ շարունակ Հայաստանի հանրային ռադիոն էր:




