Հասարակություն

Այս տարի տեղի կունենա «Արի տուն» ծրագրի առաջին 6 տարիների 18 տարեկանը լրացած մասնակիցների հավաք

hasmikmartirosyan

«Արի տուն» ծրագիրը մեկնարկել է 2009- ից, 7 տարվա ընթացքում Հայաստան են այցելել շուրջ  6000 հայազգի երիտասարդներ աշխարհի 54 երկրներից: Այս տարի նախատեսվում է ընդունել մինչև 1100 երիտասարդի: Ի դեպ, այս տարի մեկնարկում է նաև «Իմ Հայաստան» համահայկական-փառատոնը: Ի՞նչ տարբերութուններ կան այս երկու ծրագրերի միջև, և արդյո՞ք ապրիլյան ռազմական իրադարձությունները չեն խոչընդոտել սփյուռաքահայերի Հայաստան այցելությանը:

 

Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն 2016» և «Իմ Հայաստան» համահայկական-ծրագրերն այս տարի կմեկնարկեն ըստ ժամանակացույցի: 2016 թ-ի ծրագիրը կընթանա 8 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 27-ը: 8-րդ փուլում՝ օգոստոսի 14-27-ը, նախատեսվում է նաև «Արի տուն» ծրագրի առաջին 6 տարիների 18 տարեկանը լրացած մասնակիցների հավաք:«Արի տուն»- ը ոչ թե հայրենադարձության,  այլ հայրենաճանաչության ծրագիր է, որի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստանը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքի նիստուկացին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

«Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է, ընդլայնվել է նաև երկրների աշխարհագրությունը: 2016թ. սպասվում է 13-18  տարեկան շուրջ 1100  սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն»,- ասում է։

Տեղեկացնենք, որ այսօր Սփյուռքի նախարարությունում կազմակերպվել էր «Արի տուն» և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրեը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ծրագրերն իրականցնելու համար վարչապետը համապատասխան որոշում է ընդունել, բոլոր գերատեսչություններից պահանջվում է պատասխանատվություն՝ ծրագիրը համատեղ կյանքի կոչելու համար: Տիկին Հակոբյանը նշեց, որ սահմանային լարվածությունը չի ազդել ծրագրերի կազմակերպման վրա:

Ֆիրդուս Զաքարյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ Շուշիում նախատեսված է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացնել ասմունքի փառատոն:

2016թ-ին ևս «Արի տուն»- ը կիրականացվի հայաստանյան ընտանիքներում հյուրընկալության, Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր շրջագայությունների 9-օրյա և ճամբարային հանգստի 5-օրյա ծրագրով: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, թանգարաններին, տեսարժան վայրերին, իսկ «Իմ Հայաստանը»  կնպաստի հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը։

Կարդացեք նաև

Back to top button