ԿարևորՔաղաքական

Դավիթ Բաբայան. Սա ճանաչում չէ, այլ գործընթաց, խաղաղաության եւ կայունության ուղղված ազդանշան

mariapapyan

Սա ճանաչում չէ, այլ գործընթաց է, սա խաղաղաության եւ կայունության ուղղված ազդանշան է, պատերազմ թույլ չտալու մեսիջ է՝ «Ռադիոլուրին» ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Նա շեշտել է, որ Հայաստանի այս քայլը չի կարելի համեմատել նրա հետ, ինչ արեց Ադրբեջանը ապրիլի սկզբին պատերազմ սկսելով՝ սա բանակցային գործընթացին ուղղված ամենամեծ հարվածն է՝ ասաց։

«Կարծում եմ՝ այս քայլից հետո (Արցախի ճանաչման օրինագծի եւ կառավարության եզրակացության. խմբ.) բոլորն ավելի հետամուտ կլինեն խաղաղ կարգավորմանը եւ երբ ըմբռնեն, ինչ կարեւոր քայլ է կատարել ՀՀ- ն խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ՝ այն ժամանակ կարժեւորեն այս քայլը։ Ադրբեջանն է ստիպել, որ նման քայլ լինի։ Սա պատասխանն է, որ եթե կրկին նման քայլ լինի՝ Արցախի ճանաչման այլընտրանք չի լինի»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։

ԼՂՀ- ն ցանկանում է, որ Արցախը ճանաչվի, բայց նման քայլ առաջինը Հայաստանը չպետք է անի։ Նման բան կարող է լինել միայն պատերազմի ժամանակ՝ շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button