

«Հայաստանն առաջինն ինքը պետք ճանաչի Արցախի անկախությունը, հակառակ դեպքում ինչպես կարող ենք ակնկալել այլ պետությունների կողմից Արցախի ճանաչումը>>,-ասում է «Հայկազունք» համույթի գեղ. ղեկավար Գուսան Հայկազունը: Իսկ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն անգամ ուշացած է համարում
«Արցախի անկախությունը պետք չի ճանաչել, պետք է ընդամենը վերահաստատել Արցախը Հայաստանին միավորելու վերաբերյալ 89-ի դեկտեմբերի որոշումը», «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանի ձևակերպմամբ Հայաստանը պետք է ունենա մեկ պետականություն։
Հայաստան-Արցախ . մեկ ընդհանուր պետականանության հարցում Գագիկ Գինոսյանի կարծիքը կիսում է նաև գրող, երգահան Քրիստ Մանարյանը , ում տեսլականի պետությունն ի դեպ կկոչվեր ոչ թե Հայաստան, այլ Հայք: «Այնպես չի, որ թուրքն ապրելու հող չունի ու ստիպված մեր վրա կռիվ է եկել: Սրանց ուզածը Թուրանն է, որի դեմը պետք առնենք»,- ասում է Քրիստ Մանարյանը:




