Հասարակություն

Պատերազմ եւ ժողովրդավարական գործընթացներ. Հայաստանը դրանք համադրելու փորձ ունի

lenabadeyan
Որքանո՞վ է համադրելի պատերազմն ու ժողովրդավարության կայացումը: Այս հարցն արդիական է Հայաստանի համար հենց այսօր, երբ ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրվանից ընդդիմադիր ուժերը համախմբման որոշում կայացրեցին, որոշ ժամանակով  դադարեցրին իերնց պայքարը՝ թեեւ հաջորդ տարի Հայաստանում համապետական ընտրություններ են։

 

 

Պատերազմական պայմաններում ինչ կեցված պետք է ունենան ժողովրդավարական գործընթացների համար պայքարող քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը: Այս ապրիլի սկզբին՝ պատերազմի վտանգի պայմաններում, Հայաստանի արմատական ընդդիմությունը որոշեց թիկունք լինել իշխանությանը՝ որոշ ժամանակով դադարեցնելով սկզբունքային պայքարը: Որքան է տեւելու այս համախմբումը կողմերը դժվարանում են հստակեցնել: Այս պահի համար նման որոշումը ճիշտ է համարում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ «խաղի կանոնները, որոնք ոչ պատերազմական վիճակում գործում են, պետք է  որոշակի ձեւափոխվեն եւ երբեմն անգամ պետք է աշխատեն դաշտային կանները»:

«Այս իրավիճակներում կոշտ կանոններ պետք է աշխատեն: Մեր իշխանությունների չխանգարելը եւ նույնիսկ պաշտպանական առումով աջակցելը՝ զինվորների ոգին բարձրացնելու համար, դա ամենեւին կապ չունի ժողովրդավարության հետ: Իհարկե, քաղաքացիական, քաղաքական շարժումները պետք է կես քայլ նահանջ անեն, բայց դա չի վերաբերում ամենօրյա խնդիրներին: Ընդհակառակը՝ յուրաքանչյուրս ավելի ձգված, ավելի պահանջատեր, ավելի խիստ պետք է նայենք այսօրվա Հայաստանի կարգ ու կանոնին, որպեսզի քաղաքացու մոտ առաջանա վստահություն, առաջանա  հավատ իր արածի համար, որն ուղղվում է սահմանին»:

«Այս պահին որեւէ իշխանափոխության, հանրահավաքի կամ ներքին խժդժություններ առաջացնող խնդիր չպետք է բարձրացնենք»,- ասում է Արամ Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ՀԱԿ-ը, օրինակ ԸՕ-ի դեպքում, չի պատրաստվում հրաժարվել իր հինգ կետանոց սկզբունքներից: Այս օրերին էլ շարունակում է հանդիպել օտարերկրյա փորձագետների ու դիվանագետների հետ՝ պահաջներն ընդունելի դարձնելու համար:

Ի դեպ, Հայաստանը պատերազմն ու ժողովրդավարական գործընթացները համադրելու փորձ ունի՝ հիշեցնում է կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

«Օրինակ՝ Ղարաբաղի 1991 թվականի ԳԽ ընտրությունները ռումբերի տակ են անցել եւ համարվում են շատ ավելի ժողովրդավարական: Այդ երեք տարիներին առնվազն 2-3 քաղաքական ուժեր միասին վերցրած երեւի մի 100 հատ, այսօրվա բառապաշարով, «հուժկու» հանրահավաք ենմ անցկացրել Ազատության հրապարակում»:

Այսօրվա համախմբման սկզբունքները հասկանալի չէ Ստեփանակերտի «Անալիտիկոն»  հանդեսի գլխավոր խմբնագիր Գեղամ Բաղդասարյանի համար: Ընդ որում՝ հասկանալի չէ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության կեցվածքը: Գեղամ Բաղդասարյանի պնդմամբ՝ ժողովրդավարությունն է անվտանգության գլխավոր երաշխիքը, բայց հասարակությունը դեռեւս սովոր չէ անվտանգության խնդիրները կապել քաղաքականության հետ: Այս գործիչը լուրջ պահանջատիրության կողմնակից է:

«Այն համախմբումը, որի մասին այսօր խոսվում է իդեալական պայմաններ է ստեղծում պատասխանատվությունից խուսափելու համար: Խոսում են համախմբման մասին, առանց բացատրելու, թե ինչ են հասկանում համախմբում ասելով: Որտեղ համախմբման այսպիսի դրսեւորում է, այնտեղ է ոչ թե ճիշտ հարցադրում, այլ՝ փող: Մարդ ուղղակի «ցնդում» է: Այսքանից հետո հիմնական թեման փողն էր: Արցախից դրձյալ կոչեր էր արվում փող հավաքելու, մարդիկ դժգոհում էին, որ որոշ տեղերում անտարբեր էին: մենք ուրի ոչ մի բանի կարիք չունե՞նք փողից բացի: Ասենք թե խելքի, գիտելիքի, փորձի, մասնագետնմերի, կապերի»:

Թեեւ պատերազմը անվիճարկելի չարիք է, բայց հրապարակախոս Հրանտ Տեր- Աբրահամյանի համոզմամբ՝ այն ընտրության հնարավորություն է տալիս եւ իրավիճակ փոխում: Կարծում է, որ ապրիլյան ամենաթեժ չորս օրը այս պահին մի քանի հնարավորություն է տվել Հայաստանին:

«Եթե մենք հիշենք մինչապրիլյան իրավիճակը, դա ըստ էության, ճահճացած, քարացած իրավիճակ էր, ինչ որ տեղ՝ մակերեսային: Այս պատերազմը բացեց հնարավորություններ, հիմա ես կարծում եմ, մենք ունենք միանգամից մի քանի ճանապարհ մեր առջեւ բացված եւ կախված է մեզանից՝ սկսած իշխանությունից մինչեւ ընդդիմադիր ուժեր եւ հասարակություն, թե մենք այդ ճանապարհներն ինչպես կօգտագործենք: Այո, իհարկե, շատ ցանկալի է, որ իշխանությունը նույնպես հասկանա, որ սա գուցե եզակի հնարավորություն է ինչ որ տեղ «ռեստարտ» տալ, ինչ որ տեղ զրոյից սկսել»:

Հրապարակախոսի ներկայացմամբ՝ մինչ այս պահը նման որոշում կայացնելու նշաններ դեռեւս չկան եւ որպես հիմնավորում նշվում է վերջին ՏԻՄ ընտրությունների ընթացքը:

Back to top button