
ԱԺ պատգամավորների հետ այսօր կայացած փակ հանդիպումից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ քննարկվել է ստեղծված իրավիճակը՝ նշելով որ առաջնագծում այն լարված է։ «Բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է։ Իհարկե, իրավիճակն առաջնային գծում այսօր լարված է, և ցանկացած պահի կարող են ցանկացած գործողություններ լինել»։
Նախարարը նաեւ նշել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության տեմպերի արագացման ուղղությամբ։ճ




