Հասարակություն

Սովորական դարձած պատերազմը (լուսանկարներ)

arminegevorgyan
Հադրութի շրջանի Բանաձոր գյուղը  Ստեփանակերտից 122 կմ հեռավորության վրա է գտնվում, և ըստ գյուղապետ Կամո Մուսայելյանի՝ այս պահին 189 բնակիչ ունի: Չնայած ապրիլյան առաջին  օրերին տեղի ունեցած թեժ մարտերին, գյուղի բնակչությունը շարունակում է  ապրել  իր բնականոն առօրյայով: Գյուղացիների մտքով չի էլ անցնում գյուղը լքել: Բանաձորից հետո  «Ռադիոլուր»-ը այցելել է նաև Ցոր գյուղ, որտեղ ապրում է հինգ ընտանիք: 

 

 

Հադրութի  շրջանի  Բանաձոր գյուղի բնակչուհի Գալյա Առաքելյանը այսօրվա պես հիշում է 90 ական թթակաները:Ասում է,  այն ժամանակ էլ  էին կրակում, բայց այս  օրվա զենքերի ձայները ուրիշ են՝ սրանք  21 –րդ դարի զենքեր են: Հիշում է, թե ինչպես երեք երեխաների հետ բռնեց Հադրութի ճանապարհը, թուրքը արդեն մտել էր  հարևան Առաքյուլ  գյուղ:  Նրանց այդ լուրը տեղ էր հասցրել  առաքյուլցի  տրակտորիստ Աշոտը, ով ձորերով էր  փախել լուրը  տեղ հասցնելու համար:

hadrut99

Գալյա  Առաքելյանը ունի երեք որդի: Մեր այցելության պահին  որդիներից երկուսը գտնվում էին սահմանում: Օրեր առաջ էլ լույս աշխարհ էր եկել նրանց  4 –րդ տղա  թոռնիկը:  Տիկին Գալյան ասում է, որ իր առավոտը սկսվում է   հեռախոսազանգով:

«Զանգում եմ տղաներիս, տեսնում եմ լավ են, ձեները լսում եմ ու նոր անցնում գործի»:

Ամուսինը  նկատում է, որ կինը հարցազրուց է տալիս հումարով ասում է «պահ աստղ ես  դառնալու»:

«Այս տարի հոկտեմբերին նշելու  ենք մեր ամուսնության 40 ամյակը, ու հենց գյուղում» ,- հավելում է տիկին Գալյան:

Բանաձոր համայքում այս պահին ապրում  է  65 ընտանիք: Գյուղապետ  Կամո Մոսաելյանը ասում է, որ   90 ականներին գյուղում ապրում էր մոտ 500 ընտանիք: Այն համարվում էր Հադրութի շրջանի  մեծ գյուղերց մեկը: Գյուղի վերին հատվածում գտնվում է  16 դարի եկեղեցին, որից այսօր միայն  պատերն են մնացել:

hadrut55

Սակայն ժամանակին եկեղեցին մի քանի գյուղերի  աղոթատեղին է եղել: Եկեղեցու պատերի ներսում՝  մի անկյունում  մնացել էր մի փոքրիկ խաչ՝ վկայություն այն բանի, որ այստեղ ապրել են ու ապրելու են հայ քրիստոնյաները:

hadrut44

Բանաձորից հետո այցելում եմ հաջորդ գյուղը: Ցորն է: 1992 թ ադրբեջանցիները գյուղն  ամբողջությամբ այրել են:   Պատերազմի հետքերը այստեղ դեռ թարմ են, վկայությունը՝ այրված տները, բայց այդ այրված տների արաքից հանկարծ տեսնում ենք բարձրացող ծուխը ու  լվացքի պարանները:  Ցորում այժմ ապրում  է  հինգ ընտանիք ՝ 12 մարդ:
hadrut66

Գյուղացիները մեզ   հետ զրույցում սկսում են մեծ հպարտությումբ պատմել իրենց գյուղի պատմական այնցալի  մասին: Նրանցից  մեկը ասում է, դու այսօրվանից խոսիր, որ մենք  ենք մնացել գյուղում ու չենք ուզում լքել:    Հինգ տարի  գյուղը հոսանք չի ունեցել: ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի օրոք  վերականգնվել է  գյուղի էլեկտրամատարակումը, ու ինչպես նշում են գյուղացինեը այդ օրվանից հետո ոչ մի պաշտոնյա անձ գյուղ ոտք չի դրել:

hadrut1100

 

Ծերունիների հետ զրույցս շատ է երկարում:  Արդեն երեկո էր, երբ հեռանում էի գյուղից:  Նրանք  ամբողջ զրույցի  ընթացքում հիշում էին գյուղի  ծաղկուն շրջանն  ու շեշտում, այն տարիներին Ցորը յուրօրինակ  ամառանոց էր դառնում շատերի համար, Հայաստանից այստեղ շատերն էին գալիս հանգստանալու ու բնության  հրաշալի տեսարանները  վայելելու համար:

hadrut88

hadrut22

hadrut33

hadrut77

hadrut111

Կարդացեք նաև

Back to top button