Քաղաքական

Լավրով-Քերրի հեռախոսազրույցում քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Դրա մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

Նշվում է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Կարդացեք նաև

Back to top button