Հասարակություն

Պարն ու պատերազմը.մեկ օրը Հադրութում(լուսանկարներ)

arminegevorgyan

ԼՂՀ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու բակում հնչում  է  հայկական երաժշտություն, պարում են Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, նվագում  երաժշտական դպրոցի աշակերտները։

Մայիսի 1- ին Հադրութում  տեղի ունեցած  համերգային  ծրագիրը յուրօրինակ ոգեկոչման արարողություն էր ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ անգամ երբ ապրիլյան առաջին տասնօրյակում կրակում էին Հադրութի ուղղությամբ՝ իրենք երբեք չեն դադարեցրել փորձերը:

Կենտրոնը 80 տարվա պատմություն ունի: Այժմ այստեղ ուսանում է  320 աշակերտ: Գործում է  25 խմբակ: Կենտրոնը միակն է ամբողջ Արցախում, որն ունի ավիամոդելների խմբակ:  Տնօրեն  Իրա Թամրազյանը մի հետաքրքիր դեպք  պատմեց  ավիամոդելների խմբակի սաներից:

Կենտրոնի պատերին գոբելեններ են։ Աշակերտները  հիմնականում  պատկերել են Հադրութ քաղաքն  իր տեսարժան վայրերով։ Կան նաեւ պատերազմի թեմայով աշխատանքներ։ Դրանքլ միշտ  արդիական են եղել:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հարևանությամբ է գտնվում Հադրութի երաժշտական դպրոցը, որտեղ սովորում է 108 աշակերտ:  Տնօրեն Ջուլիետա Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ դասերն ընդամենը մի քանի օր են ընդհատվել՝ ապրիլյան  առաջին օրերին, բայց հիմա քաղաքն ու կյանքը վերադարձել է բնականոն հուն։ Ի դեպ՝ դպրոցի երեք տղամարդ մանկավարժներն այժմ սահմանում են.

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն աշնանը պատրաստվում  են նշել  հիմնադրման 80- ամյակը:  եթե, իհարկե, ամեն ինչ լավ լինի՝ ասում է տնօրեն Իրա Թամրազյանը։

Կարդացեք նաև

Back to top button