

Պարոն Բաբայան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարեց բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ երեք կարևոր քայլերի մասին՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Եվ որ այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է։
Անմիջապես հետո հաջորդեց Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հայտարարությունը¸ թե Հայաստանը դեմ է բանակցություններին եւ նախապայմանների լեզվով խոսելը լուծում չէ։
Պարոն Բաբայան, ելնելով ասվածից արդյոք սա նշանակում է, որ հայկական երկու պետությունները բանակցային գործընթացում նոր տարրեր են փորձում ամրագրել եւ, բավարար կլինե՞ն արդյոք Սերժ Սարգսյանի հնչեցրած պայմանները, կհաջողվի արդյոք։
-Կարծում եմ, տրամաբանական է այն, ինչ հնչեցվել է:
Մինչ այդ, գիտեք Ադրբեջանը դիմել էր մի շարք սադրիչ գործողությունների դիվանագիտական դաշտում, չհաշված այդ պատերազմում բոլոր հայտնի քայլերը, որ գրեթե փակուղի է մտցրել բանակցությունների գործընթացը: Բայց դիվանագիտական դաշտում նա շրջանառության մեջ է դրել ինչ-որ նոտաներ, որտեղ նշում է, որ դուրս է գալիս զինադադարի ռեժիմի հաստատման 1994 թ- ի պամայնագրից, այնուհետեւ միջազգային հանրությունը երբ որ սկսեց համապատասխան քայլեր ձեռնարկել, նրանք պարզաբանում էին, թե իրենք տեղյակ չեն, դա դեսպանի օգնականի նախաձեռնությունն է, անհեթեթ պարզաբանումներ էին անում: Հիմա փորձում են ՀՀ-ին եւ Արցախին որպես ապակառուցողական կողմ ներկայացնել, ինչը կրկին ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ բանակցային գործընթացին: Այստեղ պետք է միջազգային հանրությունը լուրջ քայլեր ձեռնարկի, որպեսզի այս երաշխիքներից բոլորն էլ ապահովվեն: Եթե Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական քաղաքականություն վարել, բնական է, որ բանակցությունները էֆեկտիվ չեն ընթանալու: Հետեւաբար նա պետք է հրաժարվի այդ ամենից: Այդ երեք կետերը շատ իրատեսական են եւ ոչ թե վերջնագիր է, սա պարզապես դեղատոմս է, որը հնարավորություն կտար բանակցային գործընթացի վերսկսմանը:
Պարոն Բաբայան, ի՞նչ պետք է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբից, որքանով է իրատեսական մինչ տարվա վերջ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր առաջարկի մասին հնչող վարկածը։
Եթե նույնիսկ բանակցային գործընթացը փակուղուց փորձեն դուրս բերել, ապա քննարկումները պետք է ընթանան ամենասկզբնական փուլում: Առաջնային փուլ ասելով մենք հասկանում ենք ՝ հրադադարի ռեժիմի խախտումը ֆիքսով ինչ-որ մեխանիզմների ներդրում, ինչը մինչ այժմ անտեսված է եղել: Սա հիմնքն է այդ բանակցային գործընթացի, որի վրա պետք է կառուցել նաեւ այլ հարցեր: Դժվար է լինելու, էլի Ադրբեջանը շարունակելու է խախտել զինադադարի ռեժիմը, էլի ապակառուցողական քայլերի է դիմելու, այսինքն մենք պետք է սկսենք զրոյից: Պետք է հետ քաշեն ծանր տեխնիկան, դիպուկահարներին, սա մեծ ուղղություն է, եւ մի քանի տարի է պահանջվելու, որ այն լիարժեքորեն սկսի գործել: Բայց այլ տարբերակ չկա:
Եվ ըստ Ձեզ, որ փաստաթուղթը դրա համար հիմք կհանդիսանա՝ Կազանյան, թե մեկ այլ։ Շատ փորձագետներ նշում են, որ ամեն դեպքում հիմքում տարածքների դիմաց ինչ—որ մի բան ստանալն է։
-Քառոօրյա պատերազմից հետո խոսել քաղաքական խնդիրներից, արդեն անտրամաբանական է: Փաստաթղթի մասին խոսել դեռ շատ վաղ է: Մի բան պարզ է. չի կարող լինել վերադարձ անցյալին՝ ոչ սահմանների, ոչ էլ կարգավիճակի առումով:




