Հասարակություն

Ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է

Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեցին հոսպիտալից:

Հայտնեցին նաև, որ Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում: «Վնասվել էին տղայի բոլոր ներքին օրգանները: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր այս օրերին, և որքան էլ փորձեցինք փրկել նրա կյանքը, ցավոք, մեզ չհաջողվեց դա»,- ասացին հոսպիտալից:

Սարգիսը Շուշի քաղաքից էր:

Կարդացեք նաև

Back to top button