

ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը` Տավուշի մարզպետարանին հատկացնելով հատկացնելով 8 մլն 935 հազար դրամ:
Աջակցություն կստանա համայնքի 22 ընտանիք: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավթի Լոքյան. «2015թ. ամռանը Կոթի համայնքում հակառակորդի հրետակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների /27.5 հա/ կրած նյութական վնասը կազմել է 11 մլն. 935,5 հազ. դրամ: Նշված գումարից 3 մլն. դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որը համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին»:




