
Երեւանում սկսվել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերի հետհաշվարկը:
Ռիո-2016-ն անցկացվելու է օգոստոսի 5-ից 21-ը եւ վիճարկվելու է մեդալների 306 հավաքածու: Խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին «Մարականա» ստադիոնում:
Մինչեւ օրս Հայաստանը նվաճել է Օլիմպիական խաղերի 21 ուղեգիր, 7-ը՝ ծանրամարտում, 4-ը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, 3-ը՝ ազատ ոճի ըմբշամարտում, 3-ը մարմնամարզությունում եւ 4-ը՝ բռնցքամարտում:




