Հասարակություն

Ժամանակն է, որ սփյուռքն իր վերակազմավորման եւ վերամոբիլիզացիայի մասին մտածի. Սփյուռքագետ Քնարիկ Ավագյան

karenghazaryan
Սփյուռքում հայկական կառույցներն իրենց հայապահպան գործունեությունն են իրականացնում, որը ժամանակավոր եւ պասիվ հայապահպանություն է՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը: Նա ձեւակերպել է, որ մեզ անհրաժեշտ է Հայաստանակենտրոն հայապահպանություն, երբ այն կունենա իմաստ եւ տեսլական եւ այդ տեսլականը պիտի լինի Հայաստանի եւ Արցախի ծաղկմանն ու զարգացմանը միահամուռ, ամբողջական ներուժով նպաստելը:

 

 

Անդրադառնալով հայկական սփյուռքի առանձնահատկություններին՝ սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը նկատեց, որ երրորդ սերնդից ձուլման գործընթաց է արդեն ընթանում: Նա, մինչդեռ, կարծում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում, ժամանակն է, որ սփյուռքն իր վերակազմավորման եւ վերամոբիլիզացիայի մասին մտածի եւ գաղափարագործնական առումով մոբիլիզացնի իր կարողությունները:

«Որովհետեւ սա ոչ թե ժամանակավոր մի գործընթաց է, որ պիտի անցնի, այլ՝ սա կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ»:

Սփյուռքագետը կարծիք հայտնեց, որ հայապահպանությունը սփյուռքում սիմվոլիկ է եւ ինքնախաբեություն, եթե չունի նպատակ եւ միտված չէ Հայաստանի շահերին ու Հայաստանակենտրոն չէ:

«Բոլոր՝ նյութական, ռազմական, ֆինանսական եւ մարդկային, տնտեսական կարողությունները պետք է ի սպաս դնել Հայաստանի եւ Արցախի պաշտպանությանը եւ այս տարածաշրջանի անվտանգության պահպանմանը»:

Քնարիկ Ավագյանը կարծիք հայտնեց նաեւ, որ միայն հայրենադարձությամբ եւ ներգաղթով է հնարավոր լինելու Սփյուռքը պահելը, հակառակ դեպքում նրանց հնարավորությունները փոշիանալու են, որից Հայաստանը օգուտ չի ունենա: Մինչդեռ, ըստ սփյուռքագետի, մենք այսօր ունենք տարբեր իմաստներով սփյուռքից կարողությունների համալրման՝ իրականացնելու համար մեր ազգային դարակազմիկ նպատակները: Սփյուռքագետը համոզմունք հայտնեց, որ սա է նաեւ գենոֆոնդի փրկության ճանապարհը եւ դա , այսպես ասած, երկկողմանի շահ է:

Կարդացեք նաև

Back to top button