

Ռադիոլուրի լրագրողը, ով այս օրերին ԼՂՀ -ում է, ռեպորտաժների շարք է պատրաստել մերօրյա հերոսների ու խիզախ զինվորների մասին: Հայ զինվորի ոգին ոչ ոք չունի, ասում են հենց իրենք՝ զինվորները:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյան. կամավոր է գրվել ԵԿՄ Արաբկիր տարածքային բաժնից, մոտ վեց մարտական դիքի պաշտպանություն է իրականացնել, առաջին իսկ օրվանից ժամկետային զինծառայողների հետ միասին կանագնած է եղել առաջին դիրքերում:


Մեզ ուղեկցող զինվորը ամբողջ ճանապարհին խոսում է ապրիլյան առաջին օրերի պատերազմի մասին՝ վստահեցնելով. հայ զինվորի ոգին ոչ ոք չունի: Ճանապարհին տեսնում ենք նոր փորված խրամատաներ:

ՙԳիտեք, այս երկու օրում ենք այսքան բան հասցրել: Մեր զիվորները եւ դիրք են պահում, եւ շինարարական աշխատանքներ իրականացնում՚՚, — ասում է ու մեծ հպարտությամբ պատմում զորամասի փոխհրամանատար Արգամ Գևորգյանի մասին: Արգամը, սակայն խորհուրդ է տալիս պատմել ոչ թե իր այլ մյուս հերոս տղաների մասին: Այստեղ է նաեւ վարորդը, ով ապրիլի մեկին պետք է դիրքեր ուղեկցեր առաջնագծի մասով պատասխանտու փոխգնդապետ Ալիկ Առաքելյանին, ով հերոսբար զոհվեց ապրիլի երկուսին:

Աշոտ Ստեփանյանը նույնպես չի ուզում խոսել, բայց երբ ասում եմ ում մասին ենք զրուցելու, միանգամից դեմքը մռայլվում է ու պատմում, որ իր տան անդամները կարծել են, թե ինքնել է զոհվել, քանի որ հրամանատարից անբաժան է եղել:

Մենք գտնվում էինք, այն դիրքերում, որտեղ ապրիլի առաջին օրերին թեժ մարտեր էին ընթացել: Այստեղ կանգնած կանգնած տղաները խոսուն վկաներն են մերօրյա պատերազմի: Բայց նրանք, ինչպես վայել է հերոսներին, չէին ուզում խոսել:

Հաջորդ դիրք ենք բարձրանում, այստեղ զինվորների հետ միասին առաջնագծում են կամավորները: Ժամկետային զինծառայող Կարապետ Քեշիշյանն ասում է, որ ավագները իրենց նկատմամբ շատ ուշադիր են ու դա էլ իրենց մեծ ուժ է տալիս: Զինվորներին եմ փոխանցում Աբովյանի Նիկոլ Վանյանի անվան դպրոցի երեխաների նամակները, նրանք տեղ են գտնում Կարապետի ուսապարկում՝ անթիվ այլ նամակների կողքին:

Հանկարծ լսում եմ հրամանատարներից մեկի ձայնը, բա իմ տանկիստներին չեք ուզում խոսեցնել,հինգ տանկ ենք վերացրել, իսկ տանկիստները մեր բոլոր հարցերին պատասխանեցին երգով:





