Հասարակություն

Բանաձորի դպրոց. թեման պատերազմն է (լուսանկարներ)

arminegevorgyan

 

Տասնվեցամյա  Էրիկ Գրիգորյանը Հադրութի տարածաշրջանի Բանաձորի համայնքի բնակիչ է: 7-րդ  դասարանում է եղել, երբ ընտանիքով Երևանից մեկնել են Բանաձոր: Ասում է, որ արդեն սովորել է  այստեղի սովորույթներին: Տարբերություններն էլ  իր համար միայն  շենքերի մեջ է: Ասում է, որ  գյուղում ավելի  լավ է, մարդիկ ավելի  պարզ  են, անկեղծ:  Դպրոցի տնօրեն  Նուշիկ Առաքելյանը շտապում է ներկայացնել  Էրիկի հաջողությունները: Մարզային և հանրապետական  օլիմպիադաներում ռազմագիտություն  առարկայից  հաղթել է, այժմ էլ պատրաստվում է  մասնակցել  ՀՀ -ում անցկացվող օլիմպիադային:

Հարցնում եմ  զինվորական ես դառնալու, պատասխանը չի ուշանում: Այո՛: Մինչ  տնօրենը ներկայացնում էր  Էրիկի ընտանիքի  պատմությունը, ամբողջ ընթացքում նա աչքերը հառել էր մի կետի ու համեստորեն լռում էր, աչքի պոչով ժպտում: Նրա մայրը ու եղբայրը մեկել են  սահման, քույրերն ամուսնացել են, տանը մնացել էր մենակ:

Դպրոցի բակից  ներս ենք մտնում, հինգերորդ դասարանում երեք աշակերտ  է: Հայոց պատմության ժամն է, ու չնայած որ ծրագրով այլ թեմա էր, աշակետների  քննարկվող հարցը քառօրյա պատերազմն էր: Դասարանը անվանակոչված է  Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անունով, իսկ պատերին էլ փակցված է մերօրյա պատմության հերոսների կենսագրությունը:

Բանաձորի դպրոցը նախկինում յոթ գյուղերի  համար հենակետային դպրոց է եղել: Այսօր այստեղ սովորում են քսանչորս աշակերտ, որից վեցը՝ առաջին դասարանում: Տնօրեն Նուշիկ Առաքելյանը առաջիններից  մեկն էր, որ 1993 թ  վերադարձավ գյուղ, երեխայի հետ միասին, ամուսնուն կորցրել էր 91 թ-ին, երբ հայթափվել էր գյուղը:

Գրեթե բոլոր դասարանների աշակարտները նույն հարցն են տալիս  ուսուցիչներին՝ երբ է  վերջանալու պատերազմը, ու երբ կհաստատվի խաղաղություն: Այս 24  երեխաների հայրերը,  եղբայրներն  ու մանկավարժների  ամուսնիները սահմանում են:

Բանաձորի դպրոցի վասատակավոր ուսուցիչ Գերոգի Սերիկյանը խոսոտովանում է, որ այս նոր սերնդին թերահավատորեն են վերաբերվել, բայց քառօրյա պատերզամը բոլորովին այլ բան ապացուցեց:

Կարդացեք նաև

Back to top button