Քաղաքական

Քառօրյա պատերազմը ԼՂՀ հիմնախնդրին վերաբերող բանակցությունները հետ մղեցին.Կիրո Մանոյան

hasmikdilanyan

«Ե՛վ ՀՀ նախագահի, և՛ ԱԳ նախարարի հայտարարությունից պարզ է դառնում, որ ապրիլյան չորսօրյա պատերազմը ԼՂՀ հիմնախնդրին վերաբերող  բանակցությունները  հետ մղեցին»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարել է  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու  Կիրո Մանոյանը: Վերջինիս դիտարկմամբ,  «Ադրբեջանը փորձում է այսօր ասել, որ զինադադարի ռեժիմն այլևս 1994 թվականի եռակողմ պայմանագիրը չէ, այլ երկկողմանի բանավոր պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում: Ադրբեջանը փորձում է այս կռիվների միջոցով ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը դուրս հանել  հավանական  բանակցություններից»,-հայտարարել  է  Կիրո Մանոյանը:

Ադրբեջանը դժգոհ էր եռակողմ բանակցային գործընթացից, որտեղ կա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցը: «Նրանք փորձում են մեկնաբանել, թե ինքնորոշման իրավունքը կարող է լինել Ադրբեջանի սահմաններում, հետևաբար, իր բուն նպատակը բանակցություններն ու բանակցությունների միջավայրն ու ատյանը փոխելն է»,- ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու  Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, հայկական կողմն անելիք ունի.«Այստեղ մենք անելիք ունենք, խաղաղ կարգավորում չի նշանակում, թե անպայման բանակցություններ պետք է լինեն»:

 

Կարդացեք նաև

Back to top button