Քաղաքական

ԱԺ պատգամավորները ՊՆ եւ ԱԳՆ մասնակցությամբ փակ քննարկում են պահանջում

lenabadeyan
Ապրիլի առաջին օրերին՝ քառօրյա պատերազմի ընթացքում, ՀՀ ԱԺ-ում կազմակերպված փակ քննարկումը փոխարտգործնախարար եւ պաշտպանության տեղակալի մասնակցությամբ, բավարար չեն եղել պատգամավորների համար օրակարգային կարեւորագույն հարցերի պատասխանները ստանալու համար: Հաշվի առնելով վերջին օրերին սրընթաց զարգացումները պատգամավորները կրկին պահանջում են պարզաբանումներ: Աժ-ի քառօրյա աշխատանքը սկսվել է հենց այս պահանջներից:

Պատգամավորները փակ քննարկում են պահանջում` գիտակցելով հարցի զգայությունը, նրբությունը եւ անվտանգության խնդիրները: Նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես խոսեց նույն խնդրի մասին, բայց մի քիչ այլ տեսանկյունից.

«Մենք իհարկե բողոքում ենք, թե հին զենքեր են եղել ու դատապարտում ենք, սակայն այդ զենքերից չէ, որ զոհ ենք տվել: Զոհ ենք տվել, քանի որ երեկոյան ժամը ութից հետո զինվորը չի տեսնում, չկա համապատասխան սարքավորումներ: Բանակի ղեկավարման որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Շտաբի պետին պետք է հրավիրենք, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում: Օլիգարխներն այսօր ջիփերով են ման գալիս: Հրատապ կարգով այս հարցը պետք է մտցնել ու քննարկել, թե նույնիսկ եղած գումարներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվում»:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դգոհությունը կապված էր ԱԳՆ խիստ փակ աշխատանքի հետ: Պատգամնավորը նշել է, որ անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանում ստանում են ռուսաստանյան մամուլից, այն տեղեկությունները, որոնք նպատակահարմար է համարում տարածել ՌԴ արտգործնախարարությունը: Դրան ի պատասխան, Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարկ է համարել եւս մեկ անգամ հստակեցնել ՀՀ դիրքորոշումը ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ:

Աժ-ի ղեկավարությունը սկզբունքորեն համաձայնել է կազմակերպել հնարավոր քննարկումները՝ համապատասխան խորհրդակցություններից հետո:

Կարդացեք նաև

Back to top button