Հասարակություն

ԱՀԿ-ն այսօր նշում է Մալարիայի համաշխարհային օրը

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև 2000 թվականից սկսած աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում: 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

Կարդացեք նաև

Back to top button