Հասարակություն

Կալուգայի հայ համայնքը ԼՂՀ ՊԲ-ին է նվիրաբերել 6 «ՈւԱԶ»

Ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնիսկ քաղաքի հայ համայնքի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է նվիրաբերվել «ՈւԱԶ» մակնիշի 6 ավտոմեքենա:

Նվիրատվության կազմակերպիչներին և Օբնիսկի հայ համայնքին անձամբ շնորհակալություն է հայտնել վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների՝ Արցախն ամուր թիկունք ունի և չի ընկրկելու: Արցախի ժողովրդի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում Օբնիսկի մեր հայրենակիցներին»,- նշել է վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button