Today thousands of people pay a visit to the Armenian Genocide memorial complex in a memory of 1.5 million innocent victims
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին մարդիկ այսօր բարձրանում էին Ծիծեռնակաբերդի բարձունք հակասական զգացումներով: Ապրիլյան վերջին դեպքերն ապացուցել են՝ ցեղասպանություն իրականացնող հարեւանները չեն փոխվել, բայց եւ նույն դեպքերն ապացուցել են, որ փոխվել են հայերը՝ վճռական են ապրել եւ պայքարել: Վշտին զուգահեռ այսօր շատերը խոսում էին «հաղթողի հագեբանության» մասին, նաեւ պահանջատեր են երկիրը զարգացնելու հարցում: Շատերը հասկացել են, որ միայն մոմ վառելով եւ ողբալով հարց չեն լուծի, աշխարհը հարգում է ուժեղին, հետեւաբար դատապարտված ենք ուժեղ լինել: