
Լեհաստաի հանրապետության մի շարք քաղաքաներում տեղի են ունեցել եւ այսօր էլ շարունակում են տեղի ունենալ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: «Ռադիոլուր»-ը կապ է հաստատել մեր հայրենակից Սմբատ Հովհաննիսյանի հետ, ով մանրամասներ է փոխանցել նախատեսվող միջոցառումներից։ Քիչ անց Գլիվիցե քաղաքի եկեղեցում տեղի կունենա պատարագ՝ ի հիշատակ զոհերի ոգեկոչման: Ժամը 16.00՝ին պատարագ կմատուցվի նաեւ Կրակով քաղաքում:
Հիշեցնենք, 2005թ.-ի հունիսին Լեհաստանի խորհրդարանն ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Լեհաստանի Սեյմի` ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:




