ԿարևորՔաղաքական

Հայաստանի որևէ պաշտոնյա Ղարաբաղի փոխարեն որևէ հարց չի կարող լուծել.Շավարշ Քչարյան

lusinevasilyan
Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ կրակում են  կամ  կա  կրակելու վտանգ, բանակցային գործընթացը չի կարող շարունակվել ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր ասել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի արդյուքներին:

Արդյունքներից առաջինն ու ամենակարևորն , ըստ Քոչարյանի, ամրագրումն է, որ  94-ի եռակողմ պայմանագրերը շարունակում են գործել, և խնդիրն այսօր  դրանց գործողությունն ապահովելն է:  Փոխարտգործնախարարը կարևորել է  Լավրովի հատկապես այն հայտարարությունը, որ հրադադարի ռեժիﬕ ամրապնդման կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն, ընդ որում, ոչ միայն համանախագահների,  այլ նաև ԵԱԿՀ  նախագահությունը ստանձնած Գերմանիայի կողմից:

Պատասխանելով  հարցին, թե արդյոք Նալբանդյան-Լավրով հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հակամարտության կարգավորման կոնկրետ դրույթներ,  մասնավորապես փոխզիջումներին առնչվող  հարցեր, ինչպես  շրջանառում են որոշ  ռուսական լրատվամիջոցներ, Շավարշ Քոչարյանը նկատել է, թե մամուլի հրապարակումները միշտ չէ, որ   արտացոլում են  իրականությունը:

Անդրադառնալով Լավրով- Նալբանդյան համատեղ ասուլիսի ժամանակ  Լավրովի կողմից հիշատակված առաջարկություններին ու Կազանի փաստաթղթին,  ԱԳ փոխնախարարը հետևյալ պարզաբանումն է արել:

«Կան երկու տարբեր հարթակներ, առաջինը Մադրիդյան փաստաթուղթն ու դրա շուրջ բանակցություններն են, որոնք բերեցին Կազանին, որը ﬔրժեց Ադրբեջանը: Հարթակ երկրորդ` այն առաջարկությունները, որ կապված են կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելուն: Խոսքը գնում է նրա մասին, որ ներդրվեն ﬕջադեպերի հետաքննության ﬔխանիզﬓեր»:

Շավարշ Քոչարյանը նաև  նշել է, որ մադրիդյան սկզբուքներն, այո, ենթադրում են փոխզիջուﬓեր, որոնք,  սակայն, որոշելը Հայաստանի խնդիրը չէ. կարգավիճակի, տարածքների վերաբերյալ  Ղարաբաղի փոխարեն որևէ հարց Հայաստանի  որևէ պաշպտոնյա չի կարող լուծել. ասել է փոխարտգործնախարարը:

Կարդացեք նաև

Back to top button