

«Շատ ուրախալի փաստ է գրանցվում, վերջին երկու տարիներին ավելացել է 3-րդ, 4-րդ երեխա ունեցողների թիվը: Ունենում են երկու երեխա ու հետո մեծ ինտերվալով ծնվում է երրորդը», -«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Էրեբունի հիվանդանոցի մանկաբարձ գինեկոլոգ Ջիվան Առուշանյանը:
«2014 թ. ծնունդների թիվը շատացավ, քանի որ ամուսնությունների թիվը նույնպես շատացել էր: Դրանք 90 –ականների ծնված երեխաներն էին, որ արդեն վերարտադրողական տարիքում էին գտնվում»,- մեզ հետ զրույցում ասում է ՄԱԿ –ի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գարիկ Հայրապետյանը:
Ծնելիություն ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևան քաղաքում՝ ամենացածրը Սյունիքում:
Ժողովրդագրական խնդիրները լուծելն ու հատկապես ծնելիության մակարդարդակի բարձրացումը շատ երկարատև ու թանկարժեք գործընթաց է: Մի քանի երկրի հաջողվել է իրենց պատմության մեջ բարձրացնել ծնելիության մակարդակը, դրանք եվրոպական երկրներն են՝ Ֆրանսիան, Դանիան, Շվեդիան: Այս նպատակով, նրանք տարեկան շատ մեծ գումարներ են ծախսում ՀՆԱ-ից: Օրինակ ՝ Ֆրանսիան տարեկան 121 մլրդ եվրո է ծախսում սոցիալական փաթեթ-ծրագրերի վրա:




