Քաղաքական

«Ադրբեջանական ագրեսիայի ԴԱԻՇ-ի ձեռագիրը».չեխ խորհրդարանական

karenghazaryan
Երեկ երեկոյան Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը Երեւանում այցելել են Եռաբլուր պանթեոն: Չեխ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինվորականների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում Չեխիայի խորհրդարանի փոխնախագահը շեշտել է, որ այն, ինչ իրենք տեսել են լուսանկարներում՝  ամբողջությամբ հիշեցնում է ԻԼԻՊ-ի ձեռագիրը:

 

 

Չեխիայի խորհրդարանի երկու պալատների նախագահները, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, երեկ այցելեցին Եռաբլուր պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին ապրիլի 1-ից Ադրբեջանի Զինված ուժերի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին:

«Մենք համոզված ենք, որ Լեռնային ղարաբաղի հիմնախնդիը անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի շրջանակներում եւ որ՝ ռազմական լուծումը ճիշտ լուծում չէ: Մենք շատ ցավում ենք այն մարդկային կյանքերի կորուստների համար, որոնք եղել են այս հակամարտության պատճառով»,-ասաց Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը:

Հարցին, թե ինչպես է Չեխիան գնահատում Ադրբեջանի ագրեսիան՝ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը նախ ասաց, որ Չեխիայի հանրապետության դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի սույն հակամարտությունը անշուշտ պետք է լուծել խաղաղ միջոցներով, ապա հավելեց, որ Չեխիայի հանրապետությունը մշատապես կտրականապես դեմ է արտահայտվել ցանկացած ագրեսիայի:

Անդրադառնալով ադրբեջանական զորքերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտումների փաստերին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից 94-ին հաստատված հրադադարի պայմանագրի պարբերաբար խախտումներին   առնչվող հարցին՝ Չեխիայի խորհրդարանի պատասխանատու ներկայացուցիչներն ասացին, թե անհրաժեշտ է, որ այդ իրավիճակը քննարկեն միջազգային կազմակերպությունները եւ այդ բոլոր միջադեպերին մինչեւ վերջ վճիռ տան:

«Մենք տեսել ենք լուսանկարներ եւ այն, ինչ մենք տեսել ենք այդ լուսանկարներում միանգամայն հիշեցնում է ԴԱԻՇ-ի գործողությունները: Անշուշտ նման գազանությունները անհրաժեշտ է խստորեն դատապարտել»,-ասաց Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը:

Հիշեցնենք, որ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկն է գլխավորում Հայաստան ժամանած չեխական խորհրդարանական պատվիրակությունը: Նշենք նաեւ, որ Հայաստան ժամանած չեխական խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկված են  Չեխիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նրանք հայաստանում են՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ 2-րդ ֆորումին: Նշենք նաեւ, որ Չեխիան համապատասխան խորհրդարանական բանաձեւով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք նաև

Back to top button