Հասարակություն

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը վաղը կսկսի աշխատանքը

alisagevorgyan

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի աշխատանքների բովանդակային և կառուցվածքային հարցերը ներկայացնելու նպատակով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացել է ֆորումի կազմակերպիչների և «Ավրորա» մրցանակաբաշխության ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը:

 

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին  նվիրված միջոցառումների ցանկում 2015-ին Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին  գլոբալ ֆորումը, որի ընթացքում շատերն էին խոսում, որ Հայաստանի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է պայքարել ցեղասպանություն հանցագործության դեմ՝ դառնալով հարթակ նման ողբերգություններ վերապրած բոլոր ժողովուրդների համար:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով այդ առաքելության  շրջանակներում 2015-ին հաջողվեց գրանցել մի շարք ձեռքբերումներ, որոնց թվում ընգծեց մասնավորապես ՄԱԿ-ի համակարգում երկու կորևոր փաստաթղթերի ընդունումը, որոնց շնորհիվ դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության կանխարգելման և ցեղասպանությունների զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Երկրորդ կարևոր ձեռքբերումը, ըստ Սարգսյանի,  միջազգային հայտնի ցեղասպանագետների հետ արդյունավետ աշխատանքն էր: Հենց նրանց հետ քննարկումենրի արդյունքում  էլ որոշում  կայացվեց   «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երևանյան ֆորումը դարձնել պարբերական: «Նիստերը կգումարվեն ապրիլ ամսին, յուրաքանչյուր երկրորդ տարին»,- տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը տեղի կունենա վաղը՝ Մատենադարանում։

Ֆորումը կմեկնարիկի հանրապետության նախագահի ելույթով, միջազգային իրավունքի, ցեղասպանագիտության ոլորտում հայտնի մասնագետների բազմաթիվ ելույթների ու քննարկումների արդյունքում կընդունվի վերջնական փաստաթուղթ, որտեղ արտացոլված կլինեն ֆորումի ընթացքում քննարկված խնդիրներն ու կնախանշվեն 2018 թվականի գլոբալ ֆորոմի ծրագրերն ու անելիքները:

Գլոբալ  ֆորումի հովանու ներքո Երևանում վաղը կանցկացվեն նաև  «Ավրորա երկխոսություններ» խորագրով քննարկումներ: «100 ԿՅԱՆՔ» եւ «ԱՎՐՈՐԱ մրցանակ» նախաձեռնության  գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանի փոխանցմամբ՝ քննարկումների թիրախում միջազգային հետաքրքություն ներկայացնող մարդասիրական խնդիրներն են։

Երևանյան գլոբալ ֆորումի ընթացքում կքննարկվի՞ արդյոք ապրիլի սկզբին հայ-ադրեբեջանական շփման գծում տեղի ունեցած չորսօրյա պատերազմը. արձանագնքելով լրագրողի հարցին  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց. «Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցող նման միջոցառումը չի կարող անմասն մնալ այն իրադարձություններից, որոնք շատ մոտիկից հիշեցնում են այն ահաբեկության ոճը, այն կազմակերպությունների գործելաոճը, որոնց մասին խոսելու են ֆորումի ընթացքում»:

Ասուլիսին ներկա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի խոսքով  ֆորումի հիմնական նպատակն է շաունակլել   Հայաստանի նախաձեռնողական քայլերն ուղղված ցեղասպանություն հանցագործության կանխարգելմանը։

Կարդացեք նաև

Back to top button