ԿարևորՔաղաքական

Դ. Բաբայան. «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւն անիրատեսական է

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հարցազրույցը՝ «Ռադիոլուրին»

 

Ի՞նչ վերջնական կարգավորման մասին կարող է խոսք լինել, եթե ապրիլյան պատերազմը նոր է ավարտվել։ Այժմ հիմնական շեշտը պետք է դրվի խաղաղության եւ կայունության պահպանման վրա, հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ «Ռադիոլուրին» տված հարցազրույցում։

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ նա շեշտել է, որ դա աշխատանքային փաստաթուղթ է, որը պետք է ընդունվի փոխզիջման վրա։ Այսինքն՝ փաստաթղթում համաձայնեցված չէ ոչինչ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ՝ ասել է նա։

Դավիթ Բաբայանն անդրադառնալով «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւին՝ մի շարք պարզաբանումների անհրաժեշտություն է տեսել։ Ըստ նրա՝ եթե 1994- ին այն իրատեսական էր, ապա 22 տարի հետո այն իրատեսական չէ։ «Կարգավիճակն ու տարածքները տարբեր շերտերի վրա են գտնվում»,- ասել է Դավիթ Բաբայանը։

Նա հարց է տալիս՝ եթե տարածքները տալուց հետո Ադրբեջանը չի ճանաչում ԼՂՀ կարգավիճակը՝ ի՞նչ է լինելու։ «Մեզ համար հարցը ոչ թե տարածքներն են, այլ՝ անվտանգությունը»,- ընդգծել է։

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը անընդունելի է համարում 1988- ի սահմանների վերադարձը։ «Հենց այդ սահմաններն էին, որ Ադրբեջանին գայթակղել են հարցը կարգավորել ուժային ձեւով։ Այս սահմաններով, եթե անգամ ԼՂՀ- ն ունենա ճանաչված կարգավիճակ,  ի վիճակի չի լինի գոյատեւել»։

Կարդացեք նաև

Back to top button