Քաղաքական

Շ, Քոչարյան, Համանախագահների առաջարկը հայկական կողմի երազանքը չի եղել (լրացված)

տեղադրվել է ժամը 14։07- ին
լրացվել է ժամը 18։47- ին

hasmikdilanyan

«Համանախագահների առաջարկը հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած է փոխզիջումային տարերակ», — այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:  Փոխարտգործնախարարն այսօր անդրադարձել է նաև երկօրյա պաշտոնական այցով  Երևան ժամանող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովի այցին, նշել, որ  քննարկվելու է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի  լայն շրջանակ, «Հատկապես Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո  բնականաբար չի կարող շրջանցվել  նաև   ԼՂՀ հակամարտության իրավիճակը»,- ասել է փոխարտգործնախարարը։

Կառավարությունն այսօր որոշել է՝ ՀՀ-ից   դուրս զինծառայողի բուժման,  կեցության և ճանապարհածախսի գումարն այսուհետ կվճարի  կառավարությունը: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին  հասցեական աջակցություն ցուցաբերելու հանձնարարություն էր ստացել էկոնբոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ռադիոլուրն  այսօր էկոնոմիկայի նախարարից  պարզել է, թե որ փուլում է կառավարության ղեկավարի հանձնարարությունը։

Կարդացեք նաև

Back to top button