Հասարակություն

Մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը. Արմեն Մուրադյան

hasmikdilanyan
Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտարարել է    ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել նրան փրկել:

«Որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զարգացող ուղեղի այտուցից զինծառայողը մահացել էր»,-տեղեկացրել է  Արմեն Մուրադյանը:

Առողջապահության նախարարի խոսքով,  զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը: Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ՝

«Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է գտնվում, որոնց այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը: Այսօր նախատեսվում է նրանց իրականացնել է վերականգնողական վիրահատություն: Կարծում եմ՝ հետագայում ևս նրանց վերականգնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,-հավելել է նախարարը:

 

Կարդացեք նաև

Back to top button