

Այսօր երկօրյա այցով Երևան է ժամանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պարզաբանմամբ, այցի ժամանակ քննարկվելու է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որի ժամանակ, հատկապես Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո բնականաբար չի կարող շրջանցվել ԼՂՀ հակամարտության իրավիճակը:
«Համանախագահների առաջարկը հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած է փոխզիջումային տարբերակը», — հայտարարել է Շավարշ Քոչարայանն ու անդրադարձել «հետաձգված հանրաքվեի» գաղափարին: Տարօրինակ է, երբ որ հանրաքվեն արդեն անցկացվել է, ԼՂՀ ժողովուրդը այն կազմակերպել է՝ միջազգային իրավունքին ու Խորհրդային միության Սահմանադրությանը համախատասխան:
Ո՞րն էր հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած Բաքվի իշխանությունները, կարողնան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան, որ մատուցեն, հրամցնեն իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր:
Բայց այս ժամանակահավածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե օգտագործում է այդ ժամանակը հենց դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ՝ իր ժողովրիդն բացատրելու համար դրա անխուսափելիությունը, այլ գործում է դրա հակառակ ուղղությամբ.«Սա արդեն ստիպում է այդ հարցերում բանակցել այլ մոտեցումների մասին»:
Չի կարող լինել որևէ նոր մոտեցում, որը Ադրբեջանը կարող է կիրառել որպես իր իրականացրած ագրեսիայի խրախուսում, և այդ հարցում մենք պետք է լինենք և լինելու ենք շատ հետևողական:
Փոխարտգործնախարարը լրագրողներին հորդորել է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով, և մեկ անգամ ևս խնդրի վերաբերյալ հստակեցրել Հայաստանի պաշտոնական տեսակետը:
«Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, ավելին ասեմ, ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականցրեց՝ խախտելով արդեն առկա երեք համաձայանգրերը, և բնական է ապագա գործընթացը պետք է ելնի երկու առաջին պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհեւև երբ կրակում են, անհնարին է բանակցել, այսինքն պետք է հաստատվի, հստակ լինի՝ զինադադարը պետք է պահպանվի, և պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, կարող է խախտել: Հետևաբար ցանկացած փուլում նա կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից: Այդ տեսակետից այդ բոլորը պետք է հստակ հաշվի առնել, երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին»:




