
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չեղյալ է հայտարարել Հարավային Կովկասի երկրներ նախատեսված իր այցը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
Բան Կի Մունը Հայաստան պետք է այցելեր ապրիլի 25-ին: Արմինե Հալաջյանի խոսքով՝ այդ օրերին Բան Կի Մունը հրատապ հարցերով պայմանավորված այլ տեղում պետք է լինի:
Թե երբ տարածաշրջան կայցելի Բան Կի Մունը, այս պահին հայտնի չէ:




