

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումներն ավարտված են, ձեռք բերված արդյունքների մասին կողմերի գնահատականները ՝ տարբեր: Ընդդիմադիր ուժերի ու քաղհասարակության ներկայացուցիչները կարծում են , որ կենսենսուսը չկայացավ, ձևաչափը ձախողվեց, իշխանությունը համաձայն չէ՝ քննարկումների արդյունքում փոխհամաձայնություններ են ձեռք բերվել, լուրջ փոփոխություններ են արվել : Երեք կողմերի ներկայացուցիչներն այսօր ամփոփել են երեք չորսերի ձաևաչափով կայացած 3 նիստերի արդյունքները:
Երեք 4-երի ձևաչափով Ընտրական օրենսգքրի նախագծի շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկն ընդդիմությանն էր: Առաջարկությունն իշխանությունն ընդունեց. փոքր-ինչ փոփոխված թվաբանությամբ՝ ընդդիմությունից 4 հոգուց ավելի քիչ, իշխանությանից ու քաղհասրակությունից 4 -ից ավելի շատ մասնակիցներով 3 նիստ այս ձևաչափով կայացավ: Քննարկման սեղանին 5 կետերից բաղկացած առաջարկների փաթեթն էր:
ՀԱԿ-ից Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ ընտրական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու 5 ամենաառանցքային քայլերը: «Մենք իսկապես կոնստրուկտիվ էինք և մտածում էինք, որ կհասնենք արդյունքների, քանի որ սրանք հղկված, բյուրեղացած առաջարկներ էին, որոնք արտացոլում են բոլորի կարծիքը՝ թե մեր, թե քաղհասրակության, թե միջազգային կառույցների»:
Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակում, վրացական մոդելով ցուցակների մաքրում, առանց տարածքային ու վարկանիշային ցուցակների պարզ համամասնական ընտրակարգի կիրառում, ընտրատեղամասերում քվեարկության և արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում, ընտրողներին մատնահետքերով նույնականացնող համակարգի ներդրում։
Սրանք էին այն 5 կետերըը, որոնց ընդունումը պնդում էին ընդդիմադիր ուժերն ու քաղհասրակությունը: «Իշխանությունը որոշ զիջումների գնաց։ Իրենց կարծիքով՝ զիջումների: Դրանք , սակայն, մեր կարծիքով բավարար չէեն ու թույլ չեն տալիս ասել, որ մեր պահանջները բավարարված են»,- ասում է Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը: Նրա կարծիքով՝ այն հարցերին, որոնցում իշխանությունը զիջումների է գնացել, ամբողջական լուծումներ, միևնույնն է տրված չեն:
Օրինակ, ընդունվել է տեսանկարահանման առաջարկը, բայց՝ ոչ որպես պետության պարտականություն: «Քվեարկության գործընթացը` պետական կառույցների պատասխանատվությամբ տեսանկարահանման վերաբերյալ առաջարկն ընդամենն արժանացել է իշխանության ներկայացուցիչների «համաձայնությանը», մինչդեռ կարևոր է պետության կողմից պատասխանատվությունը, որպեսզի ընդհանուր վստահության մթնոլորտ ստեղծվի»:
Իշխանությունների ներկայացուցիչը ՝ ԱԺ պեաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նախ արձանագրում է , որ երեք 4-երի ձևաչափը կառուցողական ու արդյունավետ է համարում, չի կարծում, որ անպտուղ քննարկումներ են եղել, ասում է, որ դրանց արդյունքում շատ առաջարկներ ընդունվել են, որոշների համար լուծման այլ եղանակներ են առաջարկվել: Խոսքն օրինակ ընդդիամդիրների համար ամենասկզբունքային պահանջի ՝ ցուցակների հրապարակման մասին է:
Առաջարկներից մյուս երկուսին՝ ընտրական գործընթացը տեսանկարահանելուն և ցուցակները մաքրելուն , իշխանությունները դեմ չեն բայց դրանք որպես պետության պարտականություն ամրագրելը նպատակահարմար չեն համարում: Մատների թանաքոտման առաջարկը, կարծում են, լուծվում է էլեկտրոնային գրանցման ներդրումով: Որոշակի նախապայմաններով ընդունելի են համարում անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով ընտրություններին մասնակցելու առաջարկը: Ընդդիմաության կարծիքով դա կարող էր լինել նույնականացման քարտը , բայց պայմանով , որ դրանում նշում ավելանա հաշվառման հասցեի մասին: Եթե դոնորներ գտնվեն , իսկ փորձագետները մինչև տարեվերջ տեխնիկապես այդ գործընթացը կազմարեպելը նպատակահարմար համարեն ՝ դեմ չենք, ասում է Հովհաննես Սահակյանը:
«Կարող ենք ամեն ինչ գրել, բայց չկարողանալ իրագործել: Մենք բազմաթիվ փորձագետների հարցրել ենք, խորհրդակցել ենք, հնարավոր ռիսկերն ենք վերլուծել, որովհետև գեղեցիկ բաներ գրելը մեկ բան է, դրանք իրագործել կարողանալը՝ մեկ այլ բան»:
Արամ Մանուկյանը, միևնույնն է, կարծում է, որ իշխանությունը որակական առումով փոխզիջման չի գնացել: Համոզված է նաև , որ առաջարկների ամբողջական ընդունումը լուրջ քայլ կլիներ հանրային վստահությանը վերականգնելու ճանապարհին, ինչը հատկապես այս փուլում խիստ կարևոր է Հայաստանի համար: «Դեռ հույս ունեմ, քանի որ այս ֆորմատում երկխոսության կայացումը որ միայն նպաստելու է Ընտրական օրենսգրքի բարելավմանը, այլ Հայաստանի իմունիտետի բարձրացմանը՝ դիմակայելու արտաքին մարտահրավերներին»:
Ի դեպ, ընտրական օրեսգրքի նախագիծն ընդգրկված է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի նիստում: Սա նշանակում է, որ նախագիծը հավանաբար կքննարկվի հաջորդ՝ ապրիլի 25-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում:




