Հասարակություն

Մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները պետք է ամրապնդել.վարչապետ

hasmikdilanyan
«Կարծում եմ, որ երկրի վարչապետը չպետք է զգացմունքային որոշումներ կայացնի և ուղղորդվի զգացմունքներով, մենք պետք է  պետության շահերի մասին մատծենք»,- այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ԵՏՄ նիստին  մասնակցել չմասնակցելու հարցին:

«ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնական այցի ժամանակ Դմիտրի Մեդվեդևը հնչեցրեց ու  խնդրեց, որպեսզի մասնակցեմ: Մենք քննարկել ենք: Իհարկե կարող է չմասնակցել ու հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, ովքեր ասում էին՝ պետք չի գնալ, պատիվ չի բերի: Ես կարծում եմ, որ գնալը շատ ճիշտ էր, մենք պետք է մտածենք այն համագործակցության, մեր ռազմավարական դաշնակցի մասին, որ աշխատում ենք իրենց հետ: Այնտեղ հենց առաջին իսկ պահից որոշում կայացվեց, որ մայիսի 20-ին Հայաստանում պետք է անցակցվի ԵՏՄ  վարչապետերի  խորհրդի նիստը: Որոշումը կայացավ միաձայն: Գնալը շատ արդյունավետ էր և դաշնակցի՝ ՌԴ հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»:

«Սպառազինության համար  գումարների հավաքագրման որևէ  առաջարկ կամ հայտարարություն Հայաստանի կառավարությունը  չի արել, մենք ունենք այդ գումարները», — այսօր  լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու վստահեցրել՝ «գործընթացն առաջ է գնում, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ եթե մարդիկ կան, որ ցանկանում են աջակցել մեր զոհվածների հարազատներին, մեր բանակին, դա ընդունելի է, բայց մենք որևէ մեկին չենք խնդրում, չենք պարտադրում»:

Ֆինանսական հնարավորություններ ունենք և կատարելու ենք բոլոր խնդիրներն ու ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև մամուլում շրջանառվող՝ «օլիգարխները պետք է հրաժարվեն իրենց հարստությունից ու  միջոցները բանակին տրամարդեն» խոսակցություններին:

«Այն մարդիկ, ովքեր հարստացել են ապօրինի ճանապարհով, այո, իշխանությունը, պետությունը, պատկան մարմինները կհետևեն այս գործըթանցին, այդ խնդրին լուծում կտան: Իսկ ինչ վերաբերում է  մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն, հարստություն, այդ մասին, ով բարձարձայն խոսում է, դա երկրի նկատմամբ դավաճանություն է»:

Կարդացեք նաև

Back to top button