
Ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը հաղթել է ECHO Jazz 2016 Awards 2016-ում: Նա ճանաչվել է տարվա լավագույն միջազգային գործիքավորող՝ իր«Mockroot» ալբոմի համար:
«Mockroot» (կեղծ արմատ) ալբոմում տեղ են գտել Համասյանի գրած նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտությունների վրա կատարած նրա ձևափոխումները, այդ թվում՝ «Կարս 1» և «Կարս 2 (դարերի վերքերը)» գործերը:
ECHO Jazz մրցանակը շնորհվում է Deutsche Phono-Akademie (Ձայնագրման գերմանական ակադեմիա) կողմից, մրցանակաբաշխությունը հավասարազոր է ԱՄՆ-ում անցկացվող «Գրեմմի»-ին:
The ECHO Jazz 2016 մրցույթում տարբեր անվանակարգերում հաղթած արտիստներն իրենց մրցանակները կստանան Համբուրգում մայիսի 26-ին:




