ԿարևորՔաղաքական

Ժողովրդավարության դասեր ԵԽԽՎ- ում. Դավութօղլուն բացատրել է՝ ինչ է թուրքական դեմոկրատիան

տեղադրվել է ժամը 14։09- ին
վերջին լրացումը՝ ժամը 19։14- ին

lusinevasilyan

Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Լիագումար նիստերի երկրորդ օրը եվրոպացի պատվիրակներն սկսել են ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ելույթով, ապա լսել Թուրքիայի վարչապետին, որը Ստրասբուրգում է հատուկ հյուրի կարգավիճակով:   Ահմեդ Դավութօղլուն խոսել է տարբեր թեմաների մասին, անդրադարձել նաև ղարաբայան հակամարտությանը: Ստատուս քվոյի պահպանումը Թուրքիան անընդունելի է համարում ՝ ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է Դավութօղլուն ու նշել, որ իր համար ամենակարևոր պահը տարածաշրջանի ռազմական հակամարտությունների կարգավորումն է։

 

Թուրքիան այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում եք կամ ինչպիսին ձեզ ներկայացրել  են՝ այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց  Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ հավելելով, թե  իր երկրի մասին պատկերացումները  պետք չէ քարոզչական ճնշումների ներքո ձևավորել:

Այս դիտարկումը  Դավութօղլուն արեց՝ պատասխանելով   եվրապատվիրակներից մեկի հարցին: Իսկ հարցն այսպիսին էր. խոսում եք իրավունքներից, ժողովրդավարությունից, բայց Թուրքիայում հակառակ երևույթներ են արձանագրվում՝  բռնություններ իրավապաշտպանների, լրագրողների նկատմամբ, ազգային փոքարամասնությունների ներկայացուցիչների հետապնդումներ:

Մեր թերթերում իշխանությունների լուրջ քննադատություն կա, եթե հետևեք չեք ասի, թե վերահսկվում են՝ ասաց Դավութօղլուն,  իսկ քրդական հիմնահարց, նշեց, որ  Թուրքիան չունի, բոլոր փոքրամասնությունները հավասար են , որևէ խտրական մոտեցում չկա, ինչ-որ քաղաքացիական պատերազմի հիմք  նույնպես՝  նշեց Դավութօղլուն ու եվրոպացի պատվիրակներին վստահեցրեց ՝ Թուրքիայում սիրիական սցենարը հնարավոր չէ:

Մինչև հարցերին պատասխանելը՝ Դավութօղլուն  անդրադարձել էր տարբեր թեմաների, այդ թվում՝  Ղարաբաղյան խնդրին, նշելով, որ   Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, իսկ ստատուս քվոն անընդունելի է համարում:

Ղարաբաղյան պատերազմի թեման ԵԽԽՎ այսօրվա քննարկումների  օրակարգում ևս փորձեցին պահել հայաստանյան պատվիրակության անդամները: Լևոն Զուրաբյանը խոսեց  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ռազմական հացագործություն որակելու մասին,  Սամվել Ֆարմանյանը  միանգամիվ մի քանի կոնվենցիաների  խախտումներ թույլ տված կողմի պատասխանատվության հարցը շեշտադրեց:  Հակառակորդը զերծ չի մնացել զոհված հայ զինվորների մարմինները խոշտանգելուց, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններ կիրառելուց՝ ասել է Ֆարմանյանը ու նշել.  բռնության ենթարկվաներից մեկը՝ 104- ամյա հայ տատիկ է, ով 6 տարով ավելի մեծ է , քան Ադրբեջանը՝ որպես պետություն:

Հայ պատվիարկներին այսօր իր հարցով օգնեց ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը:  Գանիրա Փաշաևայի հարցին, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները,  մեկ միլիոն ադրբեջանցի այսօր փախստական է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի շատ կարճ  պատասխան տվեց՝  այն, ինչ կարող եմ ասել, հետևյալն է՝ մի կրակեք և հարգեք հրադադարը:

 

Կարդացեք նաև

Back to top button