Քաղաքական

ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ հայ-թուրքական սահմանը բացելու կարեւորության մասին

annanazaryan
Մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման վերաբերյալ ծրագիրը, որը նպատակ ունի ԵՄ չափանիշներին համապատասխանեցնել ՀՀ սահմանները, սահմանային անցակետերը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին այսօր կարևորել է հայ-թուրքական սահմանի բացումը: Այն կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը՝ ասել է:

 

Հայ- վրացական սահմանին ԵՄ- ն բավականին տեսանալի է: Այժմ էլ  Բագրատաշենի անցակետի բարեկարգման ուղղությամբ աշխատանք է տարվում ՄԱԿ-ի հետ համատեղ՝ խոսելով ՀՀ սահմանների բարեկարգման մասին նշեց  Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին, նկատելով,  որ  ՀՀ-ի ամենաերկար՝ Թուրքիայի հետ սահմանը փակ է, իսկ հայ-ադրբեջանական սահմանը կրակի տակ:  Բաց և խաղաղ սահմանները, սակայն, կօգնեն ՀՀ-ին առաջ ընթանալ  և ենթակառուցվածքների ու տնտեսական զարգացում արձանագրել :

«Տավուշի մարզում էի։ Թույլ չեն տալիս զբոսաշրջիկներին այցելել, սակայն դա ՀՀ ամենատեսարժան վայրերից մեկն է, որը կարող է գրավել զբոսաշրջիկին»:

Հայ- թուրքական հարաբերությունների հաստատաման նպատակով ԵՄ այժմ էլ  ունի գործող երկարաժամկետ ծրագիր: Հաջողությունը հիմնված է համերաշխության վրա՝ ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ մեր տարածաշրջանում հնարավոր կլինի համերաշխության հասնել:

Թուրքայի հետ բաց սահմանը կակտիվացնի առևտուրը, նաև  մարդկանց միջև շփումները՝ կարծում է դեսպան Սվիտալսկին՝ շարունակելով՝ եթե գյումերցիները  կարողանան ճամփորդել Կարս, իսկ կարսեցիները Գյումրի, ապա դա մեծ օգուտներ կբերի:

ԵՄ- ն ունի ծրագրիր և ունի հատկացված գումար Հայաստանում և  Թուրքիայում  մարդկանց միջև կապերի հաստատման համար: Իհարկե քաղաքական առումով շատ դժվար է  դա  անել,  կան որոշակի նախապաշարումներ, սակայն ԵՄ- ն պատրաստ է  ավելի ինտենսիվ դարձնել աշխատանքները, որպեսզի կարողանանք որոշակի հաջողություն գրանցել՝ ասում է եվրոպացի դիվանագետը։

Միգրացիոն և սահմանային կառավարման  հարցերը ԵՄ-ՀՀ երկխոսության կարևոր մասն են կազմում և ԵՄ-ն  10 մլն եվրո աջակցություն է տրամադրել ՀՀ-ին՝ միգրացիոն հարցերի կարգավորման համար:

Պետական  սահմանի անվտանգության ամրապնդման աշխատանքներ են իրականացվում արդեն մի քանի տարի, այժմ Բագրատաշենի անցակետն է բարեկարգվում՝ նշեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արամ Թանանյանը. Նախագծային փաթեթի մշակմամբ են զբաղված և արդեն 3-4 տարի հետո կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող սահման՝ վստահեցրեց։ Ամեն ինչ արվում է, որ ՀՀ քաղաքացին առանց քաշքշուկների ու բարդությունների կարողանա հատի սահմանը՝ ասում է Արամ Թանանյանը:

Այժմ աշխատանք է տարվում Մեղրիի  պետական սահմանի անցակետի բարելավման ուղղությամբ։ Կես մլն եվրո անհրաժեշտ կլինի  նախագծային աշխատանքների մշակման համար, իսկ ողջ  անցակետի արդիականացման համար  անհրաժեշտ կլինի 20 մլն եվրո։ Արդյունքում՝ այստեղ կգործի  ՙՄեկ պատուհան, մեկ կանգառ սկզբունքը՚ , ինչը զերծ կպահի ավելորդ քաշքշուկներից։

Կարդացեք նաև

Back to top button