
նկարը՝ Մեդիա կենտրոնի

Խնդիրներից շատերը, որոնք արձանագրվել են նախորդ ընտրությունների ժամանակ, շարունակում են պահպանվել՝ այսօր արձանագրել են քաղհասարակության ներկայացուցիչները ՝ ամփոփելով իրենց գնահատականները Հայաստանի 8 մարզերում ապրիլի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Ըստ ընտրությունների ընթացքը դիտարկած ՀԿ-ների ՝ արձանագրված հիմնական խնդիրները նույնն են՝ դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտում, կուտակումներ տեղամասերի առջև: Եղել են նաև քրեորեն պատժելի արարքներ՝ ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյանը:
Դիտորդները խոսել են նաև ընտրակաշառքի մասին, նշել, որ այս անգամ էլ երևույթն արձանագրվել է, բայց ի տարբերություն նախորդ դեպքերի փաստերից շատերն այս անգամ ապացուցված են, քանի որ մարդիկ իրենք են տեսախցիկների առջև մանրամասներ ներկայացրել:




