

Ապրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախնական արդյունքով առավել խոշոր 3 քաղաքում հաղթել են գործող քաղաքապետները։ Ըստ այդմ՝ Հրազդանում հաղթել է Արամ Դանիելյանը, Սպիտակում՝ Գագիկ Սահակյանը, Թալինում՝ Սարգիս Արամյանը։ Հիշեցնենք նաև, որ ըստ ընտրական օրենսդրության` այսօր մինչև ժամը 18-ը թեկնածուները կարող են ներկայացնել բողոք- դիմումներ: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Կիրակի Հայաստանի 6 մարզերի 33 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախնական արդյունքներով 33 համայնքներից 29-ում հաղթել են գործող համայնքապետերը: Մեկ համայնքում ՝ Քանաքեռավանում, հաղթել է ՀՅԴ թեկնածուն, երեքում ՝Արմավիրի մարզի Աղավնատուն, Այգեւան եւ Փշատավան համայնքերում՝ անկուսակցականները: Սակայն առավել լարված ընտրություններ տեղի են ունեցել Հրազդանում։
Լարված են անցել ընտրությունները նաեւ Թալինում եո Սպիտակում: Հրազդանի քաղաքապետի աթոռի համար պայքարում էին գործող համայնքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ով արդեն 14 տարի է ղեկավարում է քաղաքը, «Սասուն» ջոկատի հրամատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միասկյանը:
Սակայն հիմնական պայքարը ընթանում էր ,երկու թեկնածուների` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի և Սասուն Միքայելյանի միջև: Հրազդանում կայացած ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն հայտարեց, որ չի բողոքարկելու որեւէ ընտրատեղամասի արդյունք, քանի որ չեն եղել լցոնումներ ու չի գործել հայտնի կեղծիքների մեխանիզմը:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ժողովուրդն այս ընտրություններին չի պարտվել,այլ պարտվել են իրենք: Եվ եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա Արամ Դանիելյանը հաղթելու որևէ շանս չէր կարող ունենալ: Հետևաբար՝ այսօր իրենց խնդիրն է լինելու ընտրության գնացող քաղաքացուն առաջարկել գաղափարներ, որոնք ավելի թանկ կլինի, քան 10-20,30 հազար ընտրակաշառքը:
Նշենք, որ Հրազդանում հանրապետական կուսակցության թեկնածուի թիմը արձանագրել է, որ ընտրություններն անցել են «հիմնականում խաղաղ միջավայրում»` չնայած «մեկ-երկու միջադեպերի», որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում կլինեն:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ՀՀԿ-ական թեկնածուի քարոզարշավի հետ որևէ առնչություն չի ունեցել, բայց ընտրության օրն օգնության է հասել ու մի քանի դիտարկումներ ներկայացրել, այսօր Ռադիոլուրի հետ զրույցում նշեց, որ մինչ այս պահը չկա որևէ ընտրակաշառքի տեսագրություն:




