

Գիտական աստիճանավորում ստանալու գործընթացը վերջին տարիներին բավականին խստացվել է: Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կանոնակարգային մի շարք փոփոխություններ է իրականացրել՝ մեծացնելով մասնագիտական խորհուրդների պատասխանատվությունը~ ներկայացնելով այդ փոփոխությունները նշել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին տարեկան մոտ 500 գիտական աշխատանքի պաշտպանություն է տեղի ունենում Հայաստանում, որից սակայն շուրջ 300-ն են, որ գիտության բնագավառում ասելիք ունեն:
Վերջին օրերի իրադարձությունները հուշում են, որ արժեքների վերանայման և ինքնամաքրման խնդիր ունենք բոլոր բնագավառներում, այդ թվում՝ գիտության և բարձրագույն որակավորման համակարգում: Վերջին 2 տարվա ընթացքում ոլորտը 2 անգամ կանոնակարգային փոփոխությունների է ենթարկվել: Նպատակը մեկն է, մեծացնել մասնագիտական խորհուրդների պատասխանատվությունը, ներկայացնելով գիտական աստիճանաշնորհման համակարգում իրականացվող բարեփոխումները, նշեց ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վերջին տարիներին տարեկան մոտ 500 գիտական աշխատանքի պաշտպանություն է տեղի ունենում Հայաստանում: Թերևս առաջին հայացքից այս թիվը կարող է շատ մեծ թվալ, բայց հաշվի առնելով, որ 100-ը իրանցիներ են, մի մասն էլ՝ պարզ չէ, թե ինչու են պաշտպանում, կարելի է ասել 500-ից շուրջ 300-ն են, որ գիտության բնագավառում ասելիք ունեն:
Սա բավականին մեծ թիվ է և փաստում է լուրջ թերությունների, այդ թվում՝ Գիտական աստիճանաշնորհման համակարգում մասնագիտական խորհորդնորի անբարեխիղճ աշխատանքի մասին, նկատեց ԲՈՀ-ի նախագահը:
Խստացմանը կողմ է նաև ԵՊՀ դոցենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: ՙՌադիոլուրի՚ հետ զրույցում նա անընդունելի է համարում ծանոթ-բարեկամով առաջ շարժվելը՝ հատկապես կրթության և գիտության բնագավառում: Փոփոխություններն իհարկե կարող են ազդել գիտական աստիճանավորման որակի և արժևորման վրա, և հենց այդ միտումով էլ նշված փոփոխություններն իրականացվում են, հավաստիացրեց Լիլիթ Արզումանյանը:
«Ռադիոլուրի» հարցին, թե արդյոք չեն պատրաստվում վերանայել նաև նախկին պաշտպանությունները ոլորտի լիարժեք մաքրման համար, Լիլիթ Արզումանյանը նշեց, որ այդպես գուցե ավելի արդարացի լիներ, բայց դա բավականին ծանր աշխատանք է և ոչ իր իրավասությունների շրջանակում։




