
Մասաչուսեթսում Հայոց ցեղասպանության 101- րդ տարելիցին նվիրված յոթ խոշոր վահանակներից մեկը փոխարինել են Արցախում խաղաղության հաստատելու կոչով։ Թվային վահանակի վրա «Աջակցել Արցախում հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծմանը» հաղորդագրությանը կից նշված է Help-nkr.com կայքի հասցեն, որտեղ այն հաշվեհամարներն են նշված, որտեղ կարելի է ԼՂՀ կառավարությանն աջակցելու փոխանցումներ կատարել, հայտնում է «Peace of Art, Inc »- ի տնօրեն Դանիել Վարուժան Հեջինյանը։
Նշենք, որ Մասաչուսեթսի հիմնական մայրուղիներում տեղադրված թվային վահանակները կմնան մինչեւ ապրիլի վերջը։





