
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Պոզնանում իր բելառուս պաշտոնակցի՝ Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկուն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական իշխանությունների հանցավոր ոտնձգությունները, դրանց հետեւանքները:
«ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որեւէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»,- ասել է Շարմազանովը՝ այսպես ձեւակերպելով այս կառույցի նկատմամբ իր մտահոգությունները։
Կողմերը մանրամասն քննարկել են նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր:




