
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին ներկայացվել են խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։ Մարտական փաստաթղթերը մասնավորապես հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Ըստ էության՝ սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի, իսկ ֆեյսբուքյան էջում հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։





