ԿարևորՀասարակություն

Զոհված զինծառայողների ընտանիքների օգնության համապարփակ ծրագիր կմշակվի (լրացված)

տեղադրվել է ժամը 11։42- ին
լրացվել է ժամը 17։02- ին

hasmikdilanyan

Կառավարության հերթական նիստն այսօր շատ կարճ է տևել,  օրակարգում ընդգրկված մոտ երեք տասնյակ հարցերի քննարկումն սպառվել ղ 20 րոպեում։ Մինչ նիստի մեկնարկը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձանարարել է մարտական գործողությունների հետեւանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ներկայացնել  համապարփակ առաջարկություն:   Կառավարությունում որոշել են  ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել  երեք տարով:  Ընկերությունը շուրջ 7.6 մլրդ ՀՀ դրամի  ներդրում եւ 153 աշխատատեղ է խոստացել:

 

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը

սեղմ ժամկետում պետք է մշակի ու  ՀՀ կառավարություն ներկայացնի  համապարփակ ծրագիր՝ մարտական գործողությունների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով՝ նշելով նաեւ դրա ֆինանսավորման աղբյուրները։ Սա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն է՝ կառավարության նիստի սկզբում:

Արդեն կառավարության նիստում  պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի  ներկայացրած նախագծով՝ կառավարությունն ընդունեց    «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշումը:

Առանց որակավորման քննությունների՝  Սիրիայից Հայաստան   ժամանած  հայազգի քաղաքացիներին մեկ տարով  ազգային վարորդական իրավունք կտրամադրվի՝ կրկին կառավարության որոշմամբ

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը վերաբաշխում կատարեց   2016թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ կատարեց  նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ավարտին են հասցնելու երեք կիսակառուցյ բնակելի շենքերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցևեց՝ կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ հայտարարում է , որ ծրագրերն արագ իրականցվեն։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ուշացնողը Շիրակի մարզպետարանն է:

Հայաստանի կառավարությունը վեց հազար եվրո գումար կփոխանցի  արդարադատության նախարարությանը՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հերթական  երկու՝ «Ամիրխանյանն ընդդեմ  Հայասատնի»  և «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռներով սահմանված փոխհատուցումը վճարելու համար։

Կառավարության որոշմամբ, կվերանայվի  շտապօգնության  լիցենզավորման պարտադիր  պայմանները. շտապօգնություն տրամադրող բոլոր մեքենաներն այսուհետ համալրված կլինեն գլոբալ  տեղորոշման՝  GPS համակարգով, միացված կլինեն կենտրոնական դիսպեչերական  համակարգին։ Արդյունքում՝ համընդհանուր հեռակառավարման համակարգ կներդրվի,    կբարձրանա  ծառայությունների օպերատիվությունը:

Կարդացեք նաև

Back to top button