Հասարակություն

Մեր դատը մենք ենք պաշտպանելու, ուրիշ օգնող չի լինելու. մտավորականները քառօրյա պատերազմի մասին

alisagevorgyan

«Հայ  դիվանագիտությունը   պետք է համահունչ լինի այն ոգուն և որակական դրսևորումներին, որի ականատեսը եղանք արցախյան պատերազմի չորս օրերի ընթացքում»,- այսօր նման տեսակետ է հայտնել  երգիչ, երգահան Վահան Արծրունին:

«Ապրիլյան չորս օրերի ընթացքում դարերի պատմության մեր կծիկը նորից կծկեցինք, քանդեցինք ու եկանք միևնույն եզրահանգմանը՝ մեր դատը մենք ենք պաշտպանելու, ուրիշ օգնող չի լինելու», ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը։

Ապրիլյան քառօրյա պատերազմը  մտքում, հոգում վեր ու վար է արել նաև ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, հպարտացել, տխրել ու նաև  զայրացել է։ «Պետք է դեմք ունենալ ու ցույց տալ այդ դեմքը: Թե չէ մի գլուխ պաշտպանվում ենք»,- ասում է։

Իսկ Վահան Արծրունու բնորոշմամբ՝ միջազգային մակարդակներում քաղաքական լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում: Ոչինչ քարացած չէ և ԼՂՀ բանակցային գործընթացում ևս նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Հայ դիվանագիտությունը, ըստ նրա,  պետք է համահունչ լինի այն ոգուն և որակական դրսևորումներին, որի ականատեսը եղանք արցախյան պատերազմի չորս օրերի ընթացքում։

 

Կարդացեք նաև

Back to top button