Քաղաքական

Հուսով ենք տարածաշրջանը շուտով կտեղափոխվի խաղաղ դաշտ.Պյոտր Սվիտալսկի

annanazaryan

«Պատերազմը վատ է ցանկացած երկրի համար, հույս ունենք, որ տարածաշրջանը շուտով տեղափոխվելու է խաղաղ դաշտ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանը:

«Եթե խաղաղությունը հաստատվի, և մենք դրական լուծում կունենանք, ապա ՀՀ կշահի դրանից:   Եկեք հույս ունենաք, որ կկարողանանք խուսափել հետագա էսկալացիայից ու կողմերին կտեսնենք բանակցելիս: Եվ հակամարտության կարգավորման մոտեցումներից մեկը պետք է լինի սերտ աշխատանքը հ/կ-ների հետ»:

Նշենք, որ պաշտոնյան թեմայի շուրջ խոսել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի քննարկման շրջանակներում:

Կարդացեք նաև

Back to top button