Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Արցախի իր գործընկերոջը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ ու քննարկել Ադրբեջանի հետագա սադրանքները կանխելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկումը։

Այդ առումով կարևորվել է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության իրագործումը։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունները կասեցնելուն ուղղված ջանքերը, մտքեր փոխանակել առկա իրավիճակի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերին:

Կարդացեք նաև

Back to top button