
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետություն ժամանած Գարեգին Բ Ամենայն հայոց և Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները այցելեցին Գանձասարի վանք։Վանքի մուտքին նրան ողջունեցին պատմական այս առիթով հավաքված բազում հայորդիներ՝ զինվորականներ, պատանիներ և տարեցներ։ Թեմի եկեղեցականներից և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևոր սպասավորներից կազմված թափորը Ամենայն Հայոց Հայրապետին և Կիլիկիո Կաթողիկոսին, վանքի զանգերի հաղթական ղողանջների ուղեկցությամբ, «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո առաջնորդեց Ս․ Հովհաննես Մկրտիչ պատմական տաճար, ուր կատարվեց միասնական աղոթք Արցախ աշխարհի խաղաղության համար։





